ONECARD ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ONECARD –ը քեշբեք հավելված է, որը հնարավորություն է տալիս՝

1. Օգտվել ONECARD հավելվածում ցուցադրված գործընկերների ծառայություններից և կուտակել քեշբեք միավորներ ըստ հավելվածում նշված տոկոսաչափի

2. Կուտակված միավորներով կատարել վճարումներ հավելվածում ցուցադրված գործընկերների շրջանակներում

 3. Ձեռք բերել էլեկտրոնային միավորներ լիցքավորելով օգտահաշիվը հավելվածում ցուցադրված տարբերակներով, ըստ հավելվածում ցուցադրված փոխարժեքի

4. Կուտակել օգտահաշվի մնացորդի օրական 0,1-5 տոկոսի չափով էլեկտրոնային միավորներ: Տոկոսաչափը տրամադրվում է 30 օր շարունակ, ներառյալ 30-րդ օրը: Օրական տոկոսաչափի տրամադրումը ևս 30 օր չդադարելու  համար անհրաժեշտ է վերջին տոկոսաչափի համալրումից հետո օգտահաշիվը լիցքավորել 10000 CRONE-ով

5. Ելքագրել  կարող եք ամբողջ բալանսը , ըստ հավելվածում ցուցադրված փոխարժեքի: 24 ժամվա ընթացքում յուրաքանչյուր օգտահաշիվ կարող է հղել 1  ելքագրման հայտ

6. Ռեֆերալ համակարգ - Երբ նոր անձը գրանցվում է համակարգում և նշում Ձեզ որպես հրավիրող, Դուք ստանում եք ֆիքսված քանակությամբ crone միավորներ։ Երբ Ձեր կողմից ուղղորդված անձը գնում է որոշակի քանակությամբ crone միավորներ ընկերությունից, Դուք՝ որպես հրավիրող, ստանում եք այնքան crone միավորներ ,որքան գնել է Ձեր ռեֆերալը (ներառյալ հաշիվն ակտիվացնելու համար գնված 10,000 crone միավորները):  Երբ Ձեր ռեֆերալը որոշակի քանակությամբ crone միավորներ է փոխանցում այլ օգտատիրոջ, Դուք ստանում եք crone միավորներ, որոնք հավասար են փոխանցված crone միավորների քանակի 5%-ին:  Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա մեկանգամյա ակցիա չէ, Դուք կանոնավոր կերպով ավելացնում եք Ձեր OneCard հաշիվը Ձեր ռեֆերալի  վերոնշյալ գործողություններից յուրաքանչյուրից:

Զգուշացում.  10 օր շարունակ տոկոսաչափի կուտակումը դադարելու դեպքում օգտահաշիվը արգելափակվում է և դադարում է գոյություն ունենալ

Զգուշացում. Գրանցվելիս Դուք կստանաք գաղտնաբառ, որը այլևս փոփոխության կամ վերականգնման ենթակա չէ: Ձեր անձնական օգտահաշիվ մուտք եք գործելու այդ գաղտնաբառի միջոցով: Խորհուրդ է տրվում գրել և պահպանել գաղտնաբառը , քանի որ մոռանալու կամ կորցնելու դեպքում այլև չեք կարող մուտք գործել համակարգ: